4-5-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի դասավանդման ծրագիր

Ըստ ուսումնական պլանի 4-5-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի դասավանդումն անցկացվում է շաբաթական երկու դասաժամով։

Նպատակը՝

«Տեխնոլոգիա» առարկայի նպատակն է ձևավորել ստեղծագործաբար մտածող, ակտիվ գործող, և արագ կողմնորոշվող անհատներ, որոնք կունենան ինքնուրույն ստեղծագործելու համար անհրաժեշտ տեխնոլոգիական գիտելիքներ, հմտություններ և ունակություններ: Առարկայի շրջանակում իրականացվող նախագծերի կատարման և գեղարվեստական մշակման ընթացքում սովորողները զինվում են ստեղծագործական անհրաժեշտ գործիքակազմով և տարրական մասնագիտական փորձառությամբ։ «Տեխնոլոգիա» առարկայի նպատակն է զարգացնել սովորողների՝ նախաձեռնող, պլանավորող, ստեղծագործող, գնահատող և ներկայացնող որակները։

Գործնական աշխատանքների կատարման փուլերը

  • ուսումնական նախագծի կազմում
  • ուսումնական նախագծի պլանավորում և փուլային իրականացում
  • ուսումնական աշխատանքների գահատում և ներկայացում

Ուսումնական նախագծերի կատարման անհրաժեշտ գործիքներ և նյութեր

Հիմնական նյութեր — թուղթ, մատիտ, ռետին, ջրաներկ, գուաշ, քանոն, կտրիչ, սոսինձ (թղթի, էմուլսիա և սիլիկոնե), ստեպլեր, մկրատ, կպչուն ժապավեններ։

Թեմատիկ նախագծի համար նյութեր — ձեռք են բերվում թեմատիկ նախագիծը իրականացնելու նպատակով։ Նախագծի ավարտից հետո, ավելացած նյութերը պահեստավորվում է՝ հնարավոր լինելու դեպքում նոր նախագծերում օգտագործվելու համար:

Թողնել մեկնաբանություն