Ցուցահանդես-հանգանակություն Հարավային դպրոցում

Ցուցահանդես-հանգանակությանը մասնակցելու ենք 4-5-րդ դասարանի սովորողների հետ։ Կներկայացնենք նրանց պատրաստած “տիեզերական” կախազարդերը։ Յուրաքանչյուր կախազարդում ամփոփված է հեղինակի “ես”-ի մի մասնիկը` ոգևորությունը, հույզերը, զգացմունքը։ Կախազարդերը ցուցադրվելու են անհատական փաթեթավորմամբ, mskh ինքնաշեն կնիքով։

Շարունակել կարդալ

Հաշված ժամեր են մնացել ցուցահանդես-վաճառք-հանգանակությանը

Որքան մոտենում էր ցուցահանդեսի օրը, սովորողներն ավելի դժվարությամբ էին զսպում, թաքցնում հուզմունքն ու ոգևորությունը։ Ավարտական աշխատանքներն ենք կատարում` ապահովում ենք զարդերի ներկայանալի տեսքը։ Բոլոր դրական էմոցիաները փոխանցում ենք մեր զարդերին։

Շարունակել կարդալ

Հինգ տարեկան սեբաստացիները

Հինգ տարեկան սեբաստացիների հետ կատարեցինք տերևներով տեխնոլոգիական հետաքրքիր աշխատանք։ Սովորողները բակից հավաքեցին գույնզգույն տերևներ և սոսնձեցին նախապես ուրվագծված իրենց դիմանկարների վրա։ Նրանց աշխատանքները կներկայացվեն ցուցահանդես-վաճառքին։