Շաբաթվա ծրագիր. 1-3-րդ դասարանների ընտրությամբ գործունեություն

Պատրաստում ենք աշնանային գույներով բնապատկեր։

Անհրաժեշտ նյութեր` գունավոր թղթեր, մկրատ, սոսինձ

Նպատակը` զարգացնում ենք մանր մոտորիկան, երևակայությունը, ստեղծագործական հմտությունները։

4-5-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի դասավանդման ծրագիր

Ըստ ուսումնական պլանի 4-5-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի դասավանդումն անցկացվում է շաբաթական երկու դասաժամով։

Նպատակը՝

«Տեխնոլոգիա» առարկայի նպատակն է ձևավորել ստեղծագործաբար մտածող, ակտիվ գործող, և արագ կողմնորոշվող անհատներ, որոնք կունենան ինքնուրույն ստեղծագործելու համար անհրաժեշտ տեխնոլոգիական գիտելիքներ, հմտություններ և ունակություններ: Առարկայի շրջանակում իրականացվող նախագծերի կատարման և գեղարվեստական մշակման ընթացքում սովորողները զինվում են ստեղծագործական անհրաժեշտ գործիքակազմով և տարրական մասնագիտական փորձառությամբ։ «Տեխնոլոգիա» առարկայի նպատակն է զարգացնել սովորողների՝ նախաձեռնող, պլանավորող, ստեղծագործող, գնահատող և ներկայացնող որակները։

Գործնական աշխատանքների կատարման փուլերը

  • ուսումնական նախագծի կազմում
  • ուսումնական նախագծի պլանավորում և փուլային իրականացում
Շարունակել կարդալ