Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Ծիծեռնակաբերդի բլուր

Ճամփորդության վայր` Ծիծեռնակաբերդի բլուր

Պատասխանատուներ ՝ Գայանե Թորոսյան , Սիրարփի Սաֆարյան , Մարիամ Մարտիրոսյան


Ճամփորդության օրը` 
25.09.2021
Ճամփորդության սկիզբը` 10:00-13:30

5 տարեկանների հետ որոշեցինք ծանոթանալ  և հաղթահարել ամենամոտ և հեշտ հաղթահարելի բարձունքներից մեկը՝ Ծիծեռնակաբերդի բլուրը

Նպատակը՝

Բարձունքի հաղթահարում, սովորողների ստեղծագործական, հայրենագիտական,  աշխարհագրական, էկոլոգիական, ճամփորդական գիտելիքների հարստացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում:

Խնդիրները

  • Գործունեության նախատեսում և իրականացում
  • Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում
  • Բարձունքի հաղթահարում
  • էկոլոգիական աշխատանք

Նախագծի իրականացման նկարագրությունը

Նախապատրաստական աշխատանքներ

  • Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, փողոցները
  • Տեղեկություններ Երևանով անցնող գետերի մասին
  • Տեղեկություն Ծիծեռնակաբերդի բլուրի մասին
  • Զրույց անվտանգության կանոնների մասին
  • Զրույց ճամփորդի պայուսակի մասին

Ընթացքը

  • Բարձունքի հաղթահարում
  • Տեխնոլոգիական աշխատանք
  • Տպավորությունների ներկայացում ռադիոնյութի տեսքով
  • Էկոլոգիական նախագիծ Ծիծեռնակաբերդի պուրակում։
  • Կոմիտասյան՝ « Ձիուկ» , « Արև-արև»,« Կաքավիկ»

Ակնկալվող արդյունքները

  • Ծանոթանում են տեղանքին, այգուն․ հայրենագիտական գիտելիքների հարստացում
  • Հավաքում են տեղեկություններ, պատմում և ձայնագրում են իրենց տեսածի և լսածի մասին, զարգանում է բանավոր խոսքը:

Սովորողներն ուսապարկում պետք է ունենան

  • արևապաշտպան գլխարկ
  • ջուր, բրդուճ կամ քաղցրավենիք
  • խոնավ և չոր անձեռոցիկ
  • ալկոգել
  • աղբի տոպրակ, ձեռնոց

Դպրոց վերադառնալուց հետո բոլոր աշխատանքները կթվայնացվի և կտեղադրվի դասարանական բլոգում և ենթակայքում։

Թողնել մեկնաբանություն