Ծաղկամաններ պլաստմասե շշերից

Ընտրությամբ գործունեություն. 4-5րդ դասարանցիներ

Տեխնոլոգիայի լաբորատորիայի միջավայրի բարելավում


Պատրաստում ենք ծաղկամաններ

Մեկնարկ՝ սեպտեմբերի 17

Իրականացման միջավայր՝ տեխնոլոգիայի լաբորատորիա

Նպատակը՝ զարգացնել սովորողների երևակայությունը, պահպանել շրջակա միջավայրը, անպիտան թվացող իրերին տալ այլ նշանակություն, տեխնոլոգիական լաբորատորիայի կահավորում և միջավայրի բարելավում։

Անհրաժեշտ նյութեր՝  պլաստմասե շշեր, մկրատ, ներկեր, գունավոր կպչուն ժապավեններ

Բովանդակություն՝ Թափոններով աշխատանքի առաջին օրը սկսեցինք պլաստմասե շշից ծաղկաման պատրաստելու նախագծից։ Սովորողները պլաստմասե շշերի վրա ուրվագծեցին իրենց պատկերացրած ապագա ծաղկամանի ձևը, կտրեցին,գունավորեցին և ձևավորեցին դրանք։ Նախատեսվում է ծաղկամաններում լցնել պարարտ հող և տնկել սենյակային բույսր։ Ծաղկամանները մնան տեխնոլոգիայի լաբորատորիայում, կգեղեցկացնեն միջավայրը։ Բույսերի խնամքով կզբաղվեն սովորողները։

Ամփոփում՝ ֆոտոների տեսքով

Մեկ կարծիք «Ծաղկամաններ պլաստմասե շշերից»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ Ծաղկամաններ պլաստմասե շշերից. նախագծի ամփոփում | Մարիամ Աստվածատրյանի բլոգ

Թողնել մեկնաբանություն