Լավագույն միջավայրը նախագծում և ստեղծում են հենց իրենք` սովորողները։ Պահարանների ձևավորման նախագիծ

Ունենք ձևավորման համար երեք պահարան։ 4-րդ և 5-րդ դասարանցիների հետ արդեն սկսել ենք էսքիզների պատրաստման աշխատանքները։ Էսքիզների պատրաստման փուլի վերջում կընտրենք լավագույն երեքը և կքննարկենք Կարինե Մացակյանի հետ։ Խորհրդակցելուց հետո, անմիջապես կանցնենք ձևավորման աշխատանքներին։

Լավագույն միջավայրը նախագծում և պատրաստում են հենց իրենք` սովորողները։

Շարունակել կարդալ

4-5-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի դասավանդման ծրագիր

Ըստ ուսումնական պլանի 4-5-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի դասավանդումն անցկացվում է շաբաթական երկու դասաժամով։

Նպատակը՝

«Տեխնոլոգիա» առարկայի նպատակն է ձևավորել ստեղծագործաբար մտածող, ակտիվ գործող, և արագ կողմնորոշվող անհատներ, որոնք կունենան ինքնուրույն ստեղծագործելու համար անհրաժեշտ տեխնոլոգիական գիտելիքներ, հմտություններ և ունակություններ: Առարկայի շրջանակում իրականացվող նախագծերի կատարման և գեղարվեստական մշակման ընթացքում սովորողները զինվում են ստեղծագործական անհրաժեշտ գործիքակազմով և տարրական մասնագիտական փորձառությամբ։ «Տեխնոլոգիա» առարկայի նպատակն է զարգացնել սովորողների՝ նախաձեռնող, պլանավորող, ստեղծագործող, գնահատող և ներկայացնող որակները։

Գործնական աշխատանքների կատարման փուլերը

  • ուսումնական նախագծի կազմում
  • ուսումնական նախագծի պլանավորում և փուլային իրականացում
Շարունակել կարդալ

4-5-րդ դասարանների ընտրությամբ գործունեության ծրագիր

Ըստ ուսումնական պլանի 4-5-րդ դասարանների ընտրությամբ գործունեության պարապմունքները անցկացվում են շաբաթական չորս դասաժամով։

Նպատակը՝

Ուսումնական ծրագրի նպատակն է զարգացնել սովորողի ստեղծագործական հմտությունները, ապահովել ինքնաճանաչման հնարավորությունը և ձեռք բերել ընդհանուր աշխատանքային հմտություններ և ունակություններ։

Տեխնոլոգիական հմտությունները զարգացնող ուղղությունները

Նկարչություն

Կոլաժ

Շարունակել կարդալ

1-3-րդ դասարանների ընտրությամբ գործունեության ծրագիր

Ըստ ուսումնական պլանի 1-3-րդ դասարանների ընտրությամբ գործունեության պարապմունքները անցկացվում են շաբաթական երկու դասաժամով։

Նպատակը՝

Ուսումնական ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել սովորողի ստեղծագործական հմտությունները, անհատական և խմբային աշխատանքների, ստեղծագործական ազատության միջոցով ապահովել ինքնաճանաչման հնարավորությունը և ոչ կոնֆլիկտային շփումը, ձեռք բերել ընդհանուր աշխատանքային հմտություններ և ունակություններ։

Տեխնոլոգիական հմտությունները զարգացնող ուղղությունները

Նկարչություն

Շարունակել կարդալ

Վերապատրաստում. օր երկրորդ

Հանդիպման վայրը անփոփոխ էր` «Տիգրան Հայրապետյան» ընթերցասրահում։ WordPress.com կայքում գրանցեցինք անհատական բլոգներ, ակտիվացնելով դրանք։ Ծանոթացանք ծրագրի բաժիններին, օգտագործման սկզբունքներին։ Որոշեցինք բլոգի արտաքին տեսքը և հրապարակեցինք առաջին նյութը։

Կամավորական աշխատանք Արևմտյան դպրոցում

Փորձի ձեռքբերման փուլը սկսվեց Արևմտյան դպրոցից։ Դավթյան Անուշի հետ անցկացրեցին ընտրությամբ դաս, որից հետո շրջեցինք դպրոցում։ Ծանոթացա սովորողների և դասավանդողների ստեղծած արտ-միջավայրի ինքնատիպ լուծումներին։ Շնորհակալ եմ Արևմտյան դպրոցին ջերմ ընդունելության և փորձի փոխանցման համար։