Մուտքի ճամբար

Օր առաջին։

Հանդիպեցինք կենտրոնական ընթերցասրահում։ Ծանոթացանք ճամբարի ծրագրի և մասնակիցների հետ։ Ընդհանուր պատկերացում կազմելուց հետո Մայր դպրոցից քայլեցինք դեպի Հյուսիսային դպրոց, կատարեցինք շրջայց ինձ շատ հարազատ դպրոցով: Ամեն քայլին հիշում էի իմ դպրոցական տարիները։ Հաջորդ կանգառը Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցն էր, որտեղ կավով անհատական աշխատանք կատարեցինք Ալիս Գևորգյանի օգնությամբ։
Այնուհետև հաջորդեց չափից շատ հաճելի, պոզիտիվ մանկավարժական զրույցն Գևորգ Հակոբյանի հետ։ Ընդմիջման ժամանակ կրկին լիցքավորվեցինք և քայլքը շարունակեցինք դեպի մեդիակենտրոն։ Մեզ սպասվում էր շախմատի պարապմունք Առնոլդ Միքայելյանի հետ։ Ես երբեք շախմատ չէի խաղացել և չէի պատկերացնում, որ այդքան կհետաքրքրվեմ այդ խաղով։ Շնորհակալ եմ Առնոլդ Միքայելյանին սերը շախմատի հանդեպ արթնացնելու համար։

Թողնել մեկնաբանություն