Մուտքի ճամբար. Օր երկրորդ

Հանդիպման վայրը անփոփոխ։ Օրը սկսվեց քայլքով ` Մայր դպրոցից դեպի Քոլեջ։ Այնտեղ մեզ սպասում էր Շողիկ Պողոսյանը։ Պարտիզապուրակային աշխատանքը բավականին հետաքրքիր էր։ Ցանոթացանք մեր տան բույսերի խնամելու, ջրելու, տեղափոխելու, բազմացնելու ճիշտ եղանակներին։ Բավականին շատ հարցեր ստացան իրենց լուծումը։

Հաջորդ կանգառը պարասրահն էր` Լաերտ Գրիգորյանի գլխավորությամբ։ Ազգային պարերի ուսուցում։

Մի լավ տաքանալուց հետո շարժվեցինք դեպի համերգասրահ։ Հասմիկ Մաթևոսյանի ընկերակցությամբ անցկացրեցինք երաժշտական պարապմունք։ Ծանոթացանք կարագի, կաթի, կաթնամթերիքի մասին ժողովրդական երգերին, պարերին, խաղերին։

Ընդմիջումից հետո մարզական պարապմունքն էր։ Շնորհակալություն Ռոզա Գսպոյանին մեզ երիտասարդացնելու, ավելիճկուն դարձնելու համար։

Ֆոտոպատում

Թողնել մեկնաբանություն