Նախագիծ

Ուսուցիչների ճամբար։
Այս օրերի համար նախապատրաստել եմ հետևյալ աշխատանքները` մի խումբ սովորողների հետ ներկում-թարմացնում ենք բուժկետի և գրասենյակի հատակը, միջանցքի որոշ հատվածներում տեղադրված նոր շրիշակները։

Ընթացքը.
Սկզբում դուրս կհանենք բուժկետի և գրասենյակի կահույքն ու բոլոր իրերը։ Կհղկենք հատակի կոտրված և վնասված հատվածները։ Երկու շերտով հատակը կներկենք։

Արդյունքը.
Աշխատանքի արդյունքում կունենանք ավելի խնամված, ավելի կոկիկ միջավայր։ Արդյունքը կներկայացվի ֆոտոշարքով։

Մեկնարկը` 28.12.21

Պատասխանատուներ` Մարիամ Աստվածատրյան, Սյուզաննա Բադոյան

Մասնակիցներ` 4-5-րդ դասարանի սովորողներ։

Անհրաժեշտ նյութեր.`

• ձեռնոցներ
• մոխրագույն ներկ
• սպիտակ ներկ
• ներկագլանակ
• ներկաման

Թողնել մեկնաբանություն