Ճամփորդություն.ճամբարականները Ջրվեժի անտառապուրակում

Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում մեկնում ենք «Ջրվեժ» անտառապուրակ:

Օրը՝ հունվարի 14

ժամը՝ 10:30 — 15:00

Մասնակիցներ` Հարավային դպրոցի 1․2 դասարանի սովորողներ ջոկատ և 5 տարեկաններ ջոկատ

Պատասխանատու՝ Մարինե Մանուկյան և Գայանե Թորոսյան 

Օգնական՝ Մարիամ Մարտիրոսյան և Անի Հակոբյան 

Մարզիչ՝ Սյուզաննա Դանիելյան 

Նպատակը՝ Մարզական ստուգատեսի շրջանակում ձմեռային մարզական խաղերի հետ ծանոթացում, մասնավորապես՝ սահնակ:

Խնդիրները՝

  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
  • ճամփորդական քարտեզից օգտվելու կարողություն.
  • պահպանել հիգիենայի կանոնները, մաքրել շրջակա տարածքը.
  • սահնակիցօգտվելու հմտությունների յուրացում և կիրառում.
  • կիրառել թվային գործիքներից օգտվելու իրենց հմտությունները.
  • բանավոր խոսքի զարգացում.
  • դիտարկելու, համեմատություններ անելու հմտությունների զարգացում.
  • ստեղծագործական մտքի զարգացում
  • համագործակցային հմտությունների յուրացում:

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, խմբերով կազմում են ճամփորդական կանոններ, այնուհետև ուսումնասիրում ենք քարտեզը, գտնում ենք «Ջրվեժ» անտառապարկը: Դրանից հետո զրուցում ենք ձմռան, ձյան, ձմեռային խաղերի մասին:

Ճամփորդության ընթացքը. Սովորողները հետևում են, թե որքան ժամանակում Երևանից հասանք «Ջրվեժ» անտառապուրակ, դիտարկում են եղանակային տարբերություններն ու նմանությունները:

Նախագծի ընթացքը՝

Քայլարշավ
Ձմեռային խաղեր (ձնագնդի, ձնեմարդի պատրաստում)
Ձնանկարչություն, ձնային ուսումնասիրություններ
Սահնակներով սահք
Ամփոփում. Սովորողները հրապարակում են պատմություններ՝ դիտարկելով քաղաքի ու անտառի ձմեռային նմանություններն ու տարբերությունները: Հրապարակվում են ֆոտոշարքեր, ռադիո հաղորդումը, սովորողների ճամփորդական պատմությունները:

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

•Հարմար ուսապարկ, •հագուստ (գլխարկ, ձեռնոց, չթրջվող շալվար, լրացուցիչ հագուստ՝ գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ)
•Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
•ձեռնոցներ, աղբի տոպրակ
•թաց ու չոր անձեռոցիկ
•անհատական բուժարկղիկ
•բրդուճներ, մրգեր, ջուր, •ջրաման /թերմոս/, տաք ըմպելիք

Թողնել մեկնաբանություն