Ուսումնական ճամփորդություն «Զատիկը Սաղմոսավանքում» նախագծով

Օրը՝ ապրիլի 20

Մեկնում՝ 10:30

Վերադարձ՝ 15:00

Մասնակիցներ` Հարավային դպրոցի 5 տարեկաններ և 1․2 դասարանի սովորողներ, ծնողներ

Պատասխանատու՝ Գայանե Թորոսյան և Մարինե Մանուկյան

Օգնական՝ Մարիամ Մարտիրոսյան և Անի Հակոբյան

Նպատակը՝

• Զատկական ծեսի իրականացում
Խնդիրները՝

• Քարտեզի ուսումնասիրություն.
• Սուրբ Հարության ծեսի իրականացում
• Զատկական երգերի, զատկական ծեսի տարածում.
• հետազոտական, հաղորդակացական, տեխնոլոգիական, ստեղծագործական հմտությունների զարգացում.
• Ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում
• Զատկական խաղեր
• Ծիսական երաժշտական գործունեություն
• Միջավայրի մաքրման աշխատանքներ

Ճամփորդության նախապատրաստական ընթացքում ծանոթացել են Զատիկ տոնին, ցանել են ածիկներ, պատրաստել են ձվիկ-բացիկներ և էլեկտրոնային, և թղթային տարբերակով:Ունեցել ենք զատկական ցուցահանդես։ 

Ճամփորդության ընթացքը․

Մեկնում ենք Հարավային դպրոցից 10։30 ։ Ճամփորդության ընթացքում կայցելեք Սաղմոսավանք եկեղեցի, կերգենք հոգևոր երգեր, այնուհետև՝ եկեղեցու բակում կնշենք զատկական տոնը, ձվախաղեր կխաղանք։ Սովորողները բացօթյա նկարչությամբ կկիսվեն օրվա տպավորություններով։

Զատկական երգարան՝

Զատկական խաղեր՝

Ձուպտտոցի  

Խաղի համար մեկին դատավոր են ընտրում, որի հրահանգ տալուն պես որևէ հարթ մակերեսին փորձում են սուր քթի վրա միաժամանակ պտտեցնել ձվերը: Ում ձուն ավելի երկար պտտվի, նա էլ հաղթող է ճանաչվում և մյուս բոլոր խաղացողների ձվերը շահում: Երբեմն, վեճերից խուսափելու նպատակով հաղթողին այլ կերպ են որոշում՝ ելնելով ոչ թե ձվի՝ քթի վրա երկար ժամանակ պտտվելուց, այլ վերջինիս անշարժանալով:

Անհաղթ աքլորը

Գծում են շրջան, որի մեջ «աքլորները», մեկ ոտքի վրա ցատկոտելով կռվելու են՝ ուսով դիմացինին հրելով: Նրանցից մեկը մյուսին շրջանից դուրս է հանում: Ցանկալի է՝ մյուս ոտքը գետնին չհպել, բայց, փոքրերի դեպքում, կարելի է հոգնած ոտքը փոխել: Հերթով խաղում են ցանկացողները: Պարտվողներ չկան, կա միայն ուրախ խաղ: Դիտողները կողքից վանկարկում են.

• Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք,
• Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք:

Սովորողներն ուսապարկում պետք է ունենան

• արևապաշտպան գլխարկ
• ջուր, բրդուճ կամ քաղցրավենիք
• խոնավ և չոր անձեռոցիկ
• ալկոգել
• աղբի տոպրակ, ձեռնոց
Դպրոց վերադառնալուց հետո, բոլոր աշխատանքները կթվայնացվեն և կտեղադրվեն դասարանական բլոգում և ենթակայքում։

Անհրաժեշտ պարագաներ՝

• A3 սպիտակ թուղթ
• Վրձին
• Գունաներկ
• Ակլատիզ
• Ներկած ձու

Նյութը ` Գայանե Թորոսյանի

Ամփոփում

Թողնել մեկնաբանություն