«Համբարձում» ծիսական-երաժշտական ճամփորդություն.բարձունքի հաղթահարում

Ճամփորդության օրը՝ 27.05.2022

Ժամը՝ 10:00-15:30

Ճամփորդության վայր՝ Գեղարքունիքի մարզ, ավան Ծաղկունք, Սուրբ Սարգիս մատուռ։

Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ, 1.2 դասարանի սովորողներ և ծնողներ

Պատասխանատուներ՝ Գայանե Թորոսյան, Մարինե Մանուկյան, Անի Հակոբյան , Մարիամ Աստվածատրյան։

Համագործակցություն՝ երաժշտության ուսուցիչ Մարիամ Մնացականյան

Համբարձման ծեսն իրականցվում է Սուրբ Զատիկից 40 օր անց: Այս տարի այն նշվելու է մայիսի 27-ին:

Մայիսի 27-ին Հարավային դպրոցի 5-6 տարեկանները , 1.2 դասարանի սովորողները և ծնողները , մայիսյան 17-րդ հավաքի շրջանակներում կիրականացնենք համագործաքցային աշխատանք և «Համբարձման ծեսը», կտոնենք միասին՝ բարձունքը հաղթահարելով։

Նպատակը՝ Հանրապետության տոն․ բարձունքի նվաճում, Համբարձում ազգային ծեսի իրականացում։

Խնդիրները

Նոր բարձունքի նվաճում
Հայրենագիտական և աշխարհագրական գիտելիքների հարստացում
համագործակցություն ձնողների հետ
Համբարձման ծեսի իրականացում
Իրար լսելու, լրացնելու, շարունակելու մշակույթի ձևավորում:
Խմբով աշխատելու- ճամփորդելու կարողությունների զարգացում, ներկայացում.
Խաղային-երաժշտական կարողությունների զարգացում, ներկայացում.
Բարձունքին՝ Հանրապետության տոնը և Համբարձման ծեսը ուրախ երգերով և պարերգերով։

Ընթացքը՝

Նախապատրաստական փուլ․սովորողների հետ քննարկում ենք մեր ճամփորդության նպատակը, ծանոթանում ենք տարածքին, տեղեկություններ հավաքում բարձունքի մասին։

Վերհիշում ենք ճամփորդական և անվտանգության կանոնները։

Սովորողները պատրաստում են պայուսակները, ներկայացնում անհրաժեշտ պարագաները։

Ծեսին նախապատրաստվելիս՝

սովորել Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր`
Վիճակի երգ,Հե՛յ, իմ նազան՛ իմ նազան,Ա՜յ, արևը, արևը և պարերգեր, պարեր:

սովորել պատրաստել Վիճակի տիկնիկ
սովորել պսակ հյուսելու տարբերակներ
որոշել գործողությունների հաջորդականությունը, կազմել նախնական սցենարը
Համբարձման նյութեր և տեսանյութեր՝

Համբարձումը նախակրթարանում
Համբարձման երգերի փաթեթ

Ճամփորդող սեբաստացի կամ ճամփորդությանը նախապատրաստվելիս՝

Ընտանեկան դպրոցներում սովորողները նույնպես սկսում են նախապատրաստվել ճամփորդությանը: Իրականացնում են հետևյալ նախագծերը՝

Իմ ճամփորդական ուապարկը
Ճամփորդական բրդուճներ
Սովորողը կարող է ընտրել: Ընտանեկան դպրոցում պատրաստում են տեսանյութեր, որոնց ընթացքում սովորողը պատմում-ներկայացնում է, թե ինչ է անհրաժեշտ ունենալ ուսապարկում ճամփորդության մեկնելիս:Որպես առանձին տեսանյութ կամ շարունակություն՝կարող են պատմել-ներկայացնել, թե ինչպես են պաատրաստում իրենց բրդուճները….

Հիմնական փուլ, սովորողների և ծնողների հետ ուղևորվում ենք դեպի Գեղարքունիքի մարզ, Ծաղկունք ավան։ Հաշվարկում ենք ժամանակահատվածը, կարդում ցուցանակները, ծանոթանում տարածքին՝ գետ, գյուղ և այլն։

Տարածքում կատարում ենք էկոլոգիական աշխատանքներ, ապա համեղ ընդմիջումից հետո վերադառնում դպրոց։

Երաժշտական ցանկ՝

Արև արև, եկ եկ
Արև, արև դուրս արի
Հե՜յ, իմ նազան
Մանի ասեմ ու շարեմ
Այ , արևը, արևը
Հոյ Մարիամ
Համբարձում է , գարուն է
Աղջկերք պար բռնեցեք
Սովորողներն ուսապարկում պետք է ունենան

արևապաշտպան գլխարկ
ջուր
խոնավ և չոր անձեռոցիկ
ալկոգել
աղբի տոպրակ, ձեռնոց


Պատրաստի ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում:

Թողնել մեկնաբանություն