Անթափոն-անաղբ ճամբարային գործունեություն

Մասնակիցներ՝ հարավային դպրոցի փառատոնային ճամբարականներ

Պատասխանատու՝ Մարիամ Աստվածատրյան, Մարինե Մանուկյան

Ժամանակահատված՝ հունիսի 15

Իրականացման միջավայրը՝ հարավային դպրոց-պարտեզի բակ` Շամիրամի այգիներ, միջճամբարային անցումներ

Նպատակը՝ մաքրել ճամբար դարձած դպրոցների միջճամբարային անցումները, տեսակավորել աղբը։

Ընթացք` Քայլքով շարժվում ենք Հարավային դպրոց-պարտեզից դեպի մայր դպրոցի փառատոնային պուրակ։ Ճանապարհին հավաքում ,տեսակավորում և կշռում ենք աղբը։ Տեսակավորված թափոն-աղբը տեղ կգտնի քաղաքապետարանի տեղադրած տեսակավորման աղբամաններում։

Անհրաժեշտ պարագաներ՝

• ձեռնոց
• աղբի տոպրակ
• բրդուճ
• ջուր
• արևապաշտպան գլխարկ
• կշեռք

Ամփոփում` ուղիղ եթեր, բլոգ

Ընթացք-ամփոփում

Թողնել մեկնաբանություն