Պատասխանատու ` Մարիամ Աստվածատրյան
Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ
Ժամանակահատված՝ նոյեմբեր
Իրականացման միջավայրը՝ հարավային դպրոց-պարտեզ
Նպատակը՝ սովորողներին սովորեցնել խնայել բնությունը, պահպանել շրջակա միջավայրը, տարբերակել աղբը թափոնից, նվազեցնել աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը՝ կանխելով դրանց հետագա այրումը, ընդհանուր աղբից առանձնացնել վերամշակվող թափոնները և ուղարկել վերամշակման։
Ընթացք` մետաղական անկյունակի միջոցով ստանում ենք կարկաս։ Բաժանում են երեք մասի` թղթի, ապակու, պլաստիկի թափոնի համար։ Ամրացնում տոպրակները և տեսակավորող աղբի նշաններով թղթերը։
Անհրաժեշտ պարագաներ՝
• մետաղական անկյունակ
• կպչուն ժապավեն
• աղբի տոպրակ
• փափուկ անկյունակներ
Ամփոփում՝ բլոգում