Աշնանային հավաք։ Հարթակում ծնողն է

Վարպետության դասը կանցկացնի ` Հերմինե Մուղնեցյանը

Պատասխանատու ` Մարիամ Աստվածատրյան

Մասնակիցներ՝ ընտրությամբ դիզայն դասաժամի սովորողներ

Ժամանակահատված՝ հոկտեմբերի 18 / 09:20

Իրականացման միջավայրը՝ հարավային դպրոց-պարտեզ, տեխնոլոգիայի լաբորատորիա

Նպատակը՝ աշնանային ամենամյա 17-րդ հավաքի շրջանակներում սովորողներին ծանոթացնել տեքստիլի հետ աշխատելու ձևին, քայլերին։ Հագուստի թափոն դարձած դետալներին տալ այլ` նոր նշանակություն։ Մեր ամենօրյա հագուստը դարձնել ավելի հետաքրքիր, չկրկնվող։ Աշխատանքի արդյունքում սովորողները կստանան սեփական դիզայնով հագուստ։

Ընթացք` առանձնացնում ենք որևէ հագուստ, կամ պայուսակ, որի վրա ցանկանում ենք կատարել փոփոխություն։ Պատրաստում ենք համապատասխան էսքիզ։ Դասաժամի ընթացքում էսքիզը տեղափոխում ենք նախատեսված հագուստի կամ պայուսակի վրա և շարունակում աշխատանքը մեր հյուր ` Հերմինե Մուղնեցյանի հետ։

Անհրաժեշտ պարագաներ՝

• վրձին
• տեքստիլի ներկ
• հագուստի անպետք դետալներ
• հագուստ կամ պայուսակ, որի վրա կատարելու ենք աշխատանքը
• մկրատ


Ամփոփում՝ բլոգում

(նախագիծը լրամշակման փուլում է)

Թողնել մեկնաբանություն