Մուտքի ճամբար։ Օր երրորդ։

Հանդիպեցինք Մայր դպրոցի կենտրոնական ընթերցասրահում։ Նախատեսված էր հանդիպում Լուսինե Բուշի և Շամիրամ Պողոսյանի հետ։ Նրանք մեզ ծանոթացրին մանկավարժական աշխատողին վերաբերող կարգերի հետ։ Զրուցեցինք ուսուցման տեսակների, ուսումնական վճարների,
դասավանդողի բացակայության կարգի, երկարացված օրվա կազմակերպման, պայմանագրերի կարգերի մասին։

Հանդիպումից հետո քայլեցինք դեպի քանդակի դպրոց։ Ալիս Գևորգյանի հետ շարունակեցինք մեր աշխատանքները։ Սովորեցինք ինչպես և ինչով գունավորել կավը։

Այնուհետև մանկավարժական քննարկումն էր Մարիետ Սիմոնյանի հետ։ Ծանոթացանք, պատմեցինք մեր մասին, թե որտեղ ենք սովորել, որտեղից գիտենք կրթահամալիրի մասին, ինչ կարծիք է մեր մեջ ձևավորել։ Ծանոթացանք Մարիետ Սիմոնյանի բլոգին։

Ընդմիջումից հետո քայլեցինք դեպի մեդիակենտրոն։ Արդեն բոլորիս կողմից շատ սիրված շախմատի դասին։

Փոտոշարք

Թողնել մեկնաբանություն