Մուտքի ճամբար։ Օր չորրորդ

Հանդիպեցինք Մայր դպրոցում, քայլեցինք դեպի Արևմտյան դպրոց։ Օրվա պլանով կենդանիների խնամքն էր և ձիավարությունը։ Ունեինք նախապես պատրաստված միրգ, բանջարեղեն։ Կենդանիներին կերակրելուց հետո սկսվեց ձիավարությունը, որից իհարկե բոլորս շատ մեծ բավականություն ստացանք ։
Բուռն տպավորություններով շարժվեցինք դեպի Մայր դպրոց` պարասրահ։ Կրկնեցինք հին պարերը, սովորեցինք Մածունի պարը։ Այնուհետև երաժշտական պարապմունքն էր։ Նախորդ դասաժամին պատրաստած երգերին նաև ավելացրինք պարային շարժումներ։

Ֆոտոշարք

Թողնել մեկնաբանություն